ԶԼՄ-ները պարզել են, թե ինչի վրա են ծախսվել Բրիթնի Սփիրսի միլիոնները
Լրագրողներին հաջողվել է պարզել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հիմնական ծախսերը: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով TMZ-ին:
Պարզվում է, որ երգչուհին ծախսել է 2016 թ.-ին աշխատած 16 միլիոնից 11-ը:
Բրիթնիի ծախսած միջոցների հստակ չափը կազմում է 10.956.873 դոլար և 91 ցենտ:
Գումարի հիմնական մասը երգչուհին ծախսել է սեփական մարմնի վրա: Նա 1 տարում 122.613 դոլար է ծախսել մերսումներ, կոսմետիկ պրոցեդուրաների և եղունգների մշակման վրա: Եվս 69.668 դոլար ծախսվել է նոր հագուստի, իսկ 24.392 դոլար՝ դերձակի և կոսմետիկայի վրա:
Անտեսված չեն մնացել նաև Բրիթնիին պատկանող շները, որոնց խնամքի համար նա ստիպված է եղել 29.852 դոլար վճարել: