«Comedy Club»-ի աստղերը հիշել են իրենց պատանեկությունը (լուսանկարներ)
«ТНТ»-ն այս ուրբաթ սկսում է հայտնի «Comedy Club»-ի նոր եթերաշրջանը: Այս առիթով շոուի աշխատակիցները որոշել են համացանցում ֆլեշմոբ կազմակերպել՝ «Մեծացել է «Comedy»-ում» անունով: Ըստ կանոնի՝ մասնակիցը պետք է 12 տարվա հնության՝ 2005 թվականի լուսանկարի կողքին նոր լուսանկար հրապարակի: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նախագծի աստղերը ցույց են տվել սեփական օրինակով: Գարիկ Մարտիրոսյանի երկրպագուները նշել են, որ նա գրեթե չի փոխվել:
Շոուի գլխավոր թեմաներից մեկը Գարիկ Խարլամովի մարմնի ավել քաշն է: Տարիների ընթացքում նա գիրացել է: Երկրպագուները դա կապել են նրա հետ, որ Գարիկը վերջապես անձնական կյանքում երջանկություն է գտել:
Պավել Վոլյան նախագծի ամենահայտնի մասնակիցը դարձավ: Նրա մոնոլոգներն ավելի խելացի են դարձել, խոսքը՝ ավելի ճիշտ, երկրպագուները՝ ավելի շատ: Շատ հարցերում նրան օգնեց ընտանեկան կյանքը: Նա ամուսնացավ Լյայսան Ուտյաշևայի հետ, օրինակելի ամուսին և հայրիկ դարձավ: Նրանք արդեն երկու երեխա ունեն:
Տիմուր Բադրուդինովը նախագծի միակ միայնակ մասնակիցն է, ով դեռևս չի գտել իր կեսին: 12 տարվա ընթացքում նա չի գիրացել, չի ճաղատաղել, միայն ավելացել են կնճիռները մշտապես ժպտացող դեմքին: