Բարսելոնայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել
Իսպանական Կատալոնիայի մայրաքաղաքում շրջափակել են Սագրադա Ֆամիլիա եկեղեցին հակաահաբեկչական գործողության շրջանակում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել:
2017 թվականի օգոստոսի 17-ին սպիտակ «Fiat Talento»-ն խփել էր անցորդներին Բարսելոնայում: Դեպքի հետևանքով 13 մարդ էր մահացել, ավելի քան 100-ը՝ ստացել վնասվածքներ:
Նույն օրը Կատալոնիայում Ալկանարի քաղաքապետարանում երկու պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մեկ մարդ էր մահացել, 10-ը՝ վիրավորվել:
Ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: