Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դարձել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դարձել: Նրա որդու կինը՝ Էրիկ Լարան, որդի է ունեցել, ում անվանել են հոր անունով՝ Էրիկ: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է երջանիկ հայրիկը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Լարան և ես երջանիկ ենք մեր որդու՝ Էրիկ Լյուկ Թրամփի ծնունդի առիթով: Նա ծնվել է առավոտյան 8:50-ին»,- գրել է նախագահի որդին:
Պապիկը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել լուրը: