Սաակաշվիլին խոստանում է նոր մարդկանց բերել Ուկրաինայի իշխանության
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական «Newsone» հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ մտադիր է հասնել Կիևում իշխանությունների ամբողջական փոփոխության: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Չնայած ես շատ եմ ցանկանում Կիև գնալ, մենք այժմ Ուկրաինայի շրջաններով տուրի ենք գնալու: Երկու-երեք ամիս մենք կշրջենք Ուկրաինայով, կհանդիպենք մարդկանց հետ, կհավաքենք նրանց բողոքները իշխանություններից: Հետո մենք կգնանք Կիև, այնտեղ մեծ ֆորումի օր կնշանակենք, որտեղ կկարողանանք հայտնել իշխանությունների հանդեպ ունեցած մեր դժգոհությունների մասին»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ նոր մարդկանց իշխանության գալու համար անհրաժեշտ է արդար ընտրություններ անցկացնել, փոխել «խաղի կանոնները» և ընտրական օրենսդրությունը:
«Մենք Կիև շատ մարդկանց կբերենք, ցույց կտանք հասարակական ուժը մեր շարժման և շնորհիվ դրա կկարողանանք արդար ընտրություններ անցկացնել»,- հայտնել է Սաակաշվիլին: