Այժմ արդեն ինձ տանն եմ զգում. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «Newsone» հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ իրեն ինչպես սեփական տանն է զգում Ուկրաինա վերադառնալուց հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես այժմ արդեն ինձ տանն եմ զգում: Այսօր մի քանի ժամ նստեցի Լվովում և հասկացա, որ շուրջբոլորս հարազատ մարդիկ են, հարազատ պատեր: Ի՞նչպես կարելի է ընդհանրապես մարդու վերադարձը տուն բեկում համարել»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ դեմ է հեղափոխություններին և բախումներին:
Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայի իշխանություն բերել նոր մարդկանց: