Էրդողանի կուսակիցների՝ երաժշտության տակ միմյանց ծեծելը համացանցում ծաղրի առարկա է դարձել (տեսանյութ)
Թուրքիայում իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Այսո մասին գրում է «T24»-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կոնգրեսի ընթացքում դեռևս անհայտ պատճառներով սկսված ծեծկռտուքը համացանցում ծիծաղի առարկա է դարձել:
Հումորի հիմնական թեման եղել է այն, որ կուսակցականները միմյանց չեն դադարել ծեծել անգամ կոնգրեսի ընթացքում հնչող երաժշտության և Էրդողանի կոչերով ձայնագրության տակ: