Մենք ահաբեկչության վտանգը կջնջենք երկրի երեսից. Մայքլ Պենս
ԱՄՆ-ն մտադիր է շարունակել միջազգային ահաբեկչության դեմ պայքարը՝ մինչև վերջնական հաղթանակ: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում տալով ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսին:
ԱՄՆ փոխնախագահը 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել Փենսիլվանիա նահանգում՝ Շենքսվիլլում, որտեղ 16 տարի առաջ ընկավ ահաբեկիչների զավթած 4 ինքնաթիռներից մեկը:
«Մենք կանենք ամեն հնարավորը նրա համար, որպեսզի թույլ չտանք, որ այդ չարիքը նորից հասնի մեր սահմաններ»,- հայտնել է նա»,- Այժմ չարի և բարու պայքար է գնում: Մենք ահաբեկչության վտանգը կջնջենք երկրի երեսից»: