Սաակաշվիլին խոստացել է բոլոր շրջաններն այցելելուց հետո «ժողովրդի պահանջները հանձնել» Ուկրաինայի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին խոստանում է Կիև գնալ՝ Ուկրաինայի շրջաններ այցելելուց հետո: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Ես մոտ օրերս կամ շաբաթները Կիև կգամ ամբողջ Ուկրաինան անցնելուց հետո»,- երեքշաբթի լրագրողներին ասել է նա: Սաակաշվիլին ընդգծել է, որ այս օրվանից նա մտադիր է այցելել «խոշոր քաղաքներ և ոչ մեծ ավաններ», որպեսզի «հավաքի ժողովրդի պահանջները»: «Դրանից հետո ես ժողովրդի հետ կգամ Կիև՝ այդ պահանջները Ուկրաինայի իշխանություններին տալու»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հաղորդել է, որ իր, նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի միջև անձնական կոնֆլիկտներ չկան, սակայն մատնանշեց «Ուկրաինայի իշխանությունների կողմից գղություններն ու ամենաթող վիճակը»: