Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայել կարտահանձնվի 2 օրվա ընթացքում
Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի Իսրայել արտաքսումը 1-ից 2 օր կտևի, Բաքու կգա նրա մայրը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:
Լապշինը, ով դատապարտվել էր առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու համար, ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն: Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հետևում էին գործընթացին և իրենց հայրենակցին աջակցություն տրամադրում: Իսկ ավելի վաղ բլոգերի փաստաբանը հայտնել էր, որ Լապշինը Իրսայել արտահանձնման հայտ էր ներկայացրել:
Իսկ արդեն երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայել արտահանձնումը հետաձգվելու հետ կապված բլոգերը ինքնասպանության փորձ էր կատարել, որը կանխվել էր: