«Իրմա» և «Հարվի» փոթորիկները ԱՄՆ-ի համար 290 միլիարդ դոլար կարժենան (տեսանյութ)
AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոյել Մայերսի խոսքով՝ «Իրմա» և «Հարվի» փոթորիկների հասցրած վնասի ընդհանուր չափը կազմում է 290 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ երկրի համար այդ թիվը ռեկորդային է լինելու: Ընդ որում միայն «Իրմայի» հասցրած վնասը կազմում է 190 միլիարդ դոլար, որի մի մասը վճարվելու է ապահովագրական ընկերությունների կողմից, մյուս մասը՝ պետական բյուջեից:
Այլ փորձագետներ տարերային աղետների հասցրած վնասի ընդհանուր չափ գնահատել են ավելի ցածր՝ 150-ից 200 միլիարդ դոլար: