Թուրքիան ռուսական С-400-ներ է գնել
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար առաջին կանխավճարն է վճարել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
«Մեր ընկերներն արդեն ստորագրել են С-400-ների մասին համաձայնագիրը: Ինչքանով ես տեղյակ են՝ վճարվել է նաև առաջին կանխավճարը: Գործընթացը կշարունակվի համակարգերի՝ Ռուսաստանի կողմից մեզ փոխանցումով»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքերով՝ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարցում վճռականորեն են տրամադրված: