Էռնա Միրզոյանի և Սյուզաննա Մելքոնյանի հրաշալի ելույթները` «Նոր ալիք»-ի 2-րդ մրցութային օրը (տեսանյութեր)
Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ Սոչիում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի առաջատարները: Մրցութային երկրորդ օրը Էռնան կատարել է Թաթայի և Անատոլի Դնեպրովի «Армения» երգը` բոլորովին նոր գործիքավորմամբ և ստացել 121 միավոր(121 միավորից), իսկ Սյուզաննան կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի «Твои следы»-ն` ստանալով 119 միավոր: