Ֆլորիդայում ավելի քան 6,5 միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել «Իրմայի» պատճառով (տեսանյութ)
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ավելի քան 6.5 միլիոն բնակիչ առանց էլեկտրականության է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշենք, որ «Իրմա» փոթորիկը տեղի էր ունեցել Ֆլորիդայի հարավարևմտյան հատվածում: Որոշ ժամանակ անց սեյսմոլոգները հայտնեցին փոթորկի վտանգավորության աստիճանի իջեցման մասին: Փոթորիկը նույնպես վնասել էր հարևան նահանգները՝ Ալաբամա, Ջորջիա, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա: