Իրանում մոտ 100 տոննա թմրանյութ են այրել
Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ այրել են 100 տոննա թմրանյութ:
Թեհրանում իշխանությունների և այլ պատվիրակների ներկայությամբ այրել են 50 տոննա տարողությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: Եվս 50 տոննա այրել են Իրանի տարբեր քաղաքներում, հայտնում է rosbalt.ru-ն:
Իրանը Աֆղանստանից Եվրոպա թմրանյութի ներկրման հիմնական ուղին է հանդիսանում:
Երկրի անվտանգությունն ապահովելու նկատառումներով իշխանությունը հաճախակի գործողություններ է իրականացնում անօրինական թմրանյութերն առգրավվելու նպատակով, հայտնել են Իրանի իշխանությունները:
Հիշեցնենք, որ ամեն տարի Իրանը 800 մլն դոլար է ծախսում թմրանյութերի դեմ պայքարի համար: Ընդհանուր առմամբ, այս պայքարի ընթացքում Իրանում զոհվել է 3 հազար 700 մարդ և 11 հազար 500 մարդ վիրավորվել է: