Ուկրաինայում 2-րդ քրգործն է հարուցվել Սաակաշվիլիի դեմ
Այսօր հայտնի է դարձել Ուկրաինայում Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ երկրորդ քրեական գործը հարուցելու մասին պետական սահմանն ապօրինի կերպով խախտելուց հետո: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Այսպես, Լվովի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «Իշխանության ներկայացուցչին, իրավապահ մարմնի աշխատակցին կամ զինծառայողին ընդդիմանալը):
Ավելի վաղ ուկրաինական իրավապահներն արդեն քրգործ հարուցել էին Սաակաշվիլիի դեմ «պետական սահմանն ապօրինի կերպով խախտելու համար»: