Պետքարտուղարությունը մեկնաբանել է Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի սահմանը հատելու դեպքը
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից ուկրաինական սահմանի հատման դեպքը: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինկը, Վաշինգտոնը հետևում է Օդեսայի նախկին նահանգապետի շուրջ ստեղծված իրավիճակին: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ քաղաքական գործչի հնարավոր արտահանձնման հարցը մի գործ է, որը վերաբերում է միայն երկու երկրի՝ Ուկրաինային և Վրաստանին:
«Վրացական կառավարության դիմումը՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով, վերաբերում է միայն երկու պետությունների՝ Ուկրաինային և Վրաստանին»,- նշել է նա: