Վստահ եմ՝ Լապշինը ոչ մի ինքնասպանության փորձ չի արել
Այսօր առավոտյան ադրբեջանական մեդիադաշտը շրջանառության մեջ դրեց մի տեղեկություն, թե իբր Ալեքսանդր Լապշինը փորձել է ինքնասպան լինել, և միայն ադրբեջանցի բժիշկների մարդասիրական աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել փրկել նրա կյանքը:
Ադրբեջանական քարոզչամեքենան այս լուրը տարածեց կոնկրետ նպատակով, մանավանդ որ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը գնում էր Իսրայել, նաև չլուծված խնդիրներ կան Թել-Ավիվի հետ:
Այս համատեքստում անհասկանալի է հայկական մեդիադաշտի գործելաոճը. ուղղակի արտատպել ադրբեջանական տեղեկատվությունը՝ փաստացի ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին: Ի վերջո, հարգելի գործընկերներ, գոնե փորձե՞լ եք ճշտել՝ իրականում Լապշինը ինքնասպանության փորձ արե՞լ է, թե՞ ոչ, կամ գոնե որևէ կասկածանք առաջացնող նախադասությամբ գրեիք այդ մասին: Իսկ հիմա տպավորություն է, որ հայկական ԶԼՄ-ները ներկա են եղել Լապշինի ինքնասպանության փորձին:
Վստահ եմ, Լապշինը ոչ մի ինքնասպանության փորձ չի արել:
Նաիրի Հոխիկյան. Ֆեյսբուք