Ժիրինովսկին կզբաղվի հակակոմունիստական խիստ քարոզով
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է ողջ Ռուսաստանով Կոմունիստական կուսակցության դեմ խիստ քարոզ անել և անձամբ կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովի դեմ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Մեր կուսակցությունն ամենամաքուր քարոզարշավն է տարել, մենք ոչ մի տեղ չենք փորձել հանել այլ կուսակցությունների թեկնածուներին, իսկ Կոմունիստական կուսակցությունը դա արել է ողջ երկրով: Այժմ մենք «զյուգանովշինա» քարոզ կանենք ողջ երկրով»,-ասել է Ժիրինովսկին լրագրողներին՝ խոստանալով ձախերի, Կոմունիստական կուսակցության և անձամբ Զյուգանովի դեմ քարոզ անել:
Նրա խոսքով՝ քարոզը կլինի ամենախիստը՝ «ընդդեմ իրենց երկրում կոմունիզմի գերեզմանը փորողի, ընդդեմ Լենինի և Ստալինի գաղափարների դավաճանի»: