Լվովում Սաակաշվիլիի կինը լքեց նրան
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը լքել է «Լեոպոլիս» հյուրանոցը Լվովում, որտեղ իր ամուսնու հետ էր:
Սանդրա Ռուլոֆսը որդու հետ գնացել է օդանավակայան «Land Rover» ավտոմեքենայով, որն ունեցել է լեհական պետհամարանիշներ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Միխայիլ Սաակաշվիլին իր կողմնակիցների օգնությամբ հատեց սահմանն ու հայտնվեց Ուկրաինայում: Դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սաակաշվիլին ուկրաինացի ոստիկաններին մեղադրել էր նրանում, որ իրենից գողացել են իր անձնագիրը: