Սաակաշվիլին ամենավտանգավոր մարդն է այս տարածաշրջանում
Ես գիտեմ, որ շատերդ Սաակաշվիլիին սիրում եք, ավելին, մասսա կա, որ աստվածացնում է, բայց չեմ կարող չասել:
Սաակաշվիլին ամենավտանգավոր մարդն է այս տարածաշրջանում: Սկզբից Վրաստանի մաման լացացրեց, պատերազմ, տարածքային կորուստներ, շրջափակում, հետո: Իհարեկ այդ ամենի ֆոնին բարեփոխումներ արել է, որոնք նկատելի են: Հատկապես կոռուպցիայի վերացման համար, ինչը չնկատելն էլ սխալ կլինի: Մի խոսքով, Վրաստանի հերն անիծելուց հետո, մարդը անցել է Ուկրաինային:
Ուկրաինան լարում է, սա ինադու գալիս խցկվում է:
Փորձանք էլի: Ու ասեմ, չի բացառվում, որ այս հատուկ նշանակության ագենտը առանց էդ էլ ավիրված Ուկրաինան մասնատի ու քաղաքացիական պատերազմ հրահրի:
Մեկ է, ամեն դեպքում Ամերիկայի հզորությունն է, որ կարողանում է սենց մարդկանց վրա ստավկա անի: Սենց մարդիկ են, որ որդի նման մտնում են ու սկսում պետություններ քանդել:
Դուք աչքով տեսանելի բարեփոխումները տեսեք ծափ տվեք, թող ինքը շարունակի երկրներ քանդելով ֆռա:
Հարություն Մկրտչյան. Ֆեյսբուք