Աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենը շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի իշխանության հետ
Քչերը գիտեն, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը համարվող Բեն Լադենը շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի իշխանության հետ:
Ուսամա բեն Լադենի Գերմանիայում ձերբակալված կողմնակցի ցուցմունքներում ասվում է, որ 10 տարիների ընթացքում Ալ Քաիդայի առաջնորդը 86 անգամ եղել է Բաքվում: Իսկ արդեն Արցախյան պատերազմի ժամանակ հարյուրավոր մոջահեդներ կռվում էին Ադրբեջանի համար:
Այսպես տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունը աջակցել է ահաբեկչությունների և ինքն էլ ներգրավվել է դրանց մեջ: Եթե ուսումնասիրություններ կատարվեն, ապա հաստատ մի շարք լուրջ ահաբեկչական գործողություններում կգտնեն անհերքելի փաստեր Ադրբեջանի մասնակցությանը վերաբերվող:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք