Սաակաշվիլուն մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում. քրգործ է հարուցվել
Ուկրաինայի Լվովի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլու և իր կողմնակիցների դեմ՝ երկրի սահմանն անօրինաբար հատելու առթիվ: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն:
Նշվում է, որ Սաակաշվիլիին և իր կողմնակիցներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Հաղորդվում է, որ «Շեգինի» անցակետում (Լվովի շրջան) մի խումբ ագրեսիվ տրամադրված անձանց անօրինաբար սահմանահատման հետևանքով 11 ոստիկան և 5 սահմանապահ են տուժել: