Ալեքսանդր Լապշինը բանտում փորձել է ինքնասպանություն գործել. ադրբեջանական իշխանություններ
Ադրբեջանում այսօր ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայել իր արտահանձնման հետաձգման պատճառով փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Այժմ բլոգերը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սպետեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել: Վերջինս ձերբակալվել էր առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: