Իլհամ Ալիևը բլոգեր Լապշինին ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլոգեր Ալեքսանդ Լապշինին ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել: Այս մասին հայտնում է «РИА Новости-ն՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Մանրամասնվում է, որ ներման մասին հրամանագիրը ուժի մեջ է ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում, այնուհետև արտահանձնվել Ադրբեջան: Նրա երբակալության պատճառ էր դարձել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը: Նա նաև հաճախ քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին: