Գրոյսմանը Սաակաշվիլու կողմից Ուկրաինայի սահմանի հատումը պետության դեմ հարձակում է որակել
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Սաակաշվիլու կողմից ուկրաինական սահմանը հատելը հանցագործություն և հանրապետության դեմ հարձակում է անվանել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան կողմնակիցների աջակցությամբ հատել էր Ուկրաինայի սահմանը:
Սահմանային պետական ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը հայտնել է, որ Սաակաշվիլին անօրինական ճանապարհով է հատել սահմանը, քանի որ չի անցել սահմանային հսկողությունը: Գործ է հարուցվել անօրինական սահմանահատման մասին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի սահմանին նախօրեին տեղի ունեցածը՝ «որոշ քաղաքական գործիչների կողմից ուկրաինական պետականության դեմ հերթական հարձակման» սկիզբն է: