Տեխասում կրակոցների հետևանքով 8 մարդ է մահացել
Ամերիկյան Տեխաս նահանգում կատաղած տղամարդը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Rosbalt.ru»-ն՝ հղում տալով Dallas Morning News-ին:
Տեղական պարբերականների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր տներից մեկում: Տեղի բնակիչները կրակոցներ են լսել և ոստիկանություն կանչել:
Իրավապահները ստիպված են եղել սպանել կրակողին, որը նրանց ուղղությամբ կրակ է բացել: Տանը նրանք 7 դի են հայտնաբերել, ինչպես նաև 2 վիրավոր, որոնց հայտնաբերել են:
Կրակողի շարժառիթները պարզ չեն: Հարևանների խոսքով՝ կոնֆլիկտը առաջացել է տանը անցկացված երեկույթի ժամանակ: