Պայթյուն Դիարբեքիրում. մահապարտ ահաբեկիչը սխալմամբ ժամանակից շուտ է պայթեցրել իրեն
Դիարբեքիրում մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Լիջե շրջանի ժանդարմեայի զորամասի մոտակայքում, ինչն էլ եղել է ահաբեկչի սկզբնական թիրախը: Հայտնի է, որ մահապարտը, ժամանակից շուտ գործի դնելով պայթուցիկ սարքը, ինքն իրեն պայթեցրել է զորամասից 150 մետր հեռավորության վրա:
Պայթյունի հետևանքով 1 զինվորական հոսպիտալացվել է: Մահապարտը ենթադրաբար պատկանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» խմբավորմանը: