Թրամփը արտակարգ իրադրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում և հրահանգել է «Իրմա» փոթորկի հետևանքով տուժած Ամերիկյան Վիրգինյան նահանգներում մեծացնել ֆինանասական օգնությունը: Այս մասին հայտնում է «RT»-ն՝ հղում տալով The Hill-ին:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում և հանձնարարել է դաշնային ֆինանսավորում տրամադրել «Իրմա» փոթորկի հետևանքով տուժած շրջանների վերականգնման համար»,- ասվում է հայտարարությունում:
Նույնպես Թրամփը փոփոխություններ է մտցրել Ամերիկյան Վիրգինյան կղզիներում հայտարարած արտակարգ իրադրության հրամանում, որպեսզի մեծացվի տրամադրվող ֆինանսական աջակցությունը: