Ֆրանսիայում անհայտ անձը սպանել է 4 հոգանոց ընտանիքի
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նուայոն քաղաքի կայարանում կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Rosbalt.ru»-ն:
Ինչպես հայտնում է «Le Figaro»-ն՝ մահացածները 2 մեծահասակ և 2 երեխա են՝ մեկ ընտանիքի անդամներ:
Ոստիկանությունը շրջափակել է կայարանի տարածքը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը սպանված է: Ահաբեկչության վարկածը չի ուսումնասիրվում: