Մայքլ Ջեքսոնի մահից առաջ արած հայտարարությունը
Մայքլ Ջեքսոնը շոու-բիզնեսի «ամենափակ» ներկայացուցիչներից մեկն է եղել: Միգուցե դա է պատճառը, որ նրա անձնական կյանքի մանրամասները ջրի երես են դուրս գալիս նրա մահից մի քանի տարի անց:
Պարզվում է, որ իր 3 երեխաներից երկուսի հայրը բրիտանացի դերասան Մարկ Լեսթերն է, հայտնում է Utro.ru-ն: Այս մասին նա հայտնել է իր ընկեր Ջեյսոն Պֆայֆերին:
«Մահից առաջ Ջեքսոնը խոստովանել է, որ Փերիսի ու Պրինցի հայրը ինքը չէ», - հայտնել է փոփ-արքայի մոտ ընկերը:
Պարզվում է Մայքլ Ջեքսոնը ցանկացել է, որ իր երեխաները ծնվեն ոչ թե իրենից, այլ մեկ այլ դոնորից: Նա դրա համար ընտրել է բրիտանական դերասան Լեսթերին: Դոնոր հանդիսանալու համար բազմաթիվ մարդիկ են ցանկություն հայտնել, սակայն Մայքլ Ջեքսոնը ընտրել է հենց դերասանին:
«Լեսթերը միշտ լավ կարծիք է ունեցել Մայքլի մասին, սակայն տանել չի կարողացել իր երեխաների մորը' Դեբբի Ռոուին: Նա գտնում էր, որ այդ կինը ոչ մի իրավունք չպետք է ունենա երեխաների նկատմամբ»,- պատմել է Պֆայֆերը: