Փամփուշտները կվերադառնան. Ֆլորիդայի բնակիչները որոշել են հրազենով կրակել «Իրմա» փոթորկին
ԱՄՆ-ում Ֆլորիդա նահանգի Պասկո շրջանի ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է չկրակել մոտեցող «Իրմա» փոթորկի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով շերիֆի գրասենյակի թվիթերյան գրառմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ֆեյսբուքում միջոցառման էջ էր բացվել, որի կազմակերպիչները Ֆլորիդայի բնակիչներին խորհուրդ էին տվել հրազենով կրակ բացել «Իրմա» փոթորկի ուղղությամբ: Միջոցառմանը մասնակցելու մասին հայտնել էին 24 հազար օգտատերեր:
«Որպեսզի իրավիճակը պարզաբանվի. մի՛ կրակեք «Իրմա» փոթորկին: Դա նրան չի ստիպի շրջվել, սակայն վտանգավոր հետևանքներ կունենա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Բացի դա, ոստիկանության հայտարարությանը կցված է փոթորկի լուսանկարն ու կից գրված էր. «փամփուշտները վերադառնալու են»: