Գնացքի ուղևորներին, որում Սաակաշվիլին է եղել, ավտոբուսներ են առաջարկել
Այն գնացքի ուղևորներին, որով Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին էր ցանկանում Լեհաստանից Ուկրաինա հասնել, առաջարկել են ավտոբուսով շարունակել ճանապարհը: Այս մասին հաղորդել է «РИА Новости» լրատվական գործակալության թղթակիցը:
Բարձրախոսով հայտարարել են, որ «կապված ստեղծված իրավիճակի հետ» գնացքը չի շարունակի շարժվել: Ուղևորներին խորհուրդ են տվել դիմել կայարանի հերթապահին ավտոբուսով ուղևորությունը շարունակելու համար: Տոմսերի գները նրանց խոստացել են վերադարձնել Ուկրաինայի տարածքում:
Ինչպես հաղորդվում է, ուղևորների մի մասը լքել է գնացքը, սակայն որոշ մարդիկ, այդ թվում՝ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ, որոշել են մնալ գնացքում: