Քաշքշուք և բախում Լեհաստան-Ուկրաինա սահմանին՝ Սաակաշվիլիի կողմնակիցների մասնակցությամբ (տեսանյութ)
Լեհաստան-Ուկրաինա սահմանի վրա բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և հակառակ ճամբարի ակտիվիստների միջև: Այս մասին հայտնում է «РИА Новости-Украина»-ն:
Բախմանը, որին մասնակցել է Սաակաշվիլիի մոտ 100 կողմնակից, ովքեր սպասում են նրա ժամանմանը ուկրաինական կողմում, ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը: