Սաակաշվիլին հայտնել է, որ Պորոշենկոն պատանդառել է իր գնացքի ուղևորներին
Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Պյոտր Պորոշենկոն պատանդառել է այն գնացքի ուղևորներին, որով Օդեսայի նախկին նահանգապետը փորձում էր մտնել Ուկրաինայի տարածք: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սաակաշվիլին հաստատել էր, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ ուկրաինական անձնագրով:
Գնացքում բարձրախոսով հայտարարել են. «Մեր գնացքում Ուկրաինայի տարածք մուտք գործելու իրավունք չունեցող մարդ կա: Գնացքը չի շարժվի, քանի դեռ այդ մարդը չի լքել այն»:
Դրանից հետո քաղաքական գործիչն ուկրաինական իշխանություններին և անձամբ Պորոշենկոյին վայրենի է անվանել:
«Վայրենիություն էր ինձ վատ խորհրդային ժամանակների մեթոդով քաղաքացիությունից զրկելը: Սակայն ողջ գնացքը այլ երկրի տարածքում՝ ԵՄ-ում, հարյուրավոր ուղևորներով կանգնեցնելը... Դուք երբևէ նման բան տեսե՞լ եք»,- նշել է Սաակաշվիլին: