Ստամբուլում հարձակվել են Հրանտ Դինքի եղբոր գրախանութի վրա
Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, 2007թ.-ին սպանված Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա:
Քաղաքի Բաքըրքյոյ շրջանում գտնվող գրախանութի շենքի վրա հարձակվել են փայտե մահակներով զինված մարդիկ: Դեպքի հետևանքով հոսպիտալացվել է գրախանութի աշխատակիցը Այս մասին հաղորդել է թուրքական Siyasihaber3.org-ը:
Ինչպես հաղորդվում է, վեճը ծագել է գրախանութի դիմաց մեքենա կայանելու հետ կապված տարաձայնության պատճառով :
Դինքերի ընտանիքը հարձակումը որակում է նաև որպես ազգային հողի վրա ատելության դրսևորում: Նրանք ընդգծել են, որ Բաքըրքյոյում բոլորը շատ լավ գիտեն, որ գրախանութը պատկանում է հայ Դինքերին: