Էլի ժողովուրդներ կան, որ տառապում են քոչվորների «մշակութային» էքսպանսիայից
Սցենարիստ և ռեժիսոր Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Rabiz, manele, chalga - նույն աղբն է, ուղղակի հայերեն, ռումիներեն, բուլղարերեն: Ու ես հատուկ չեմ ասում` հայկական, ռումինական, բուլղարական: Որովհետև դա ձեռքբերովի է, բնական ու ազգային չի ոչ մի դեպքում: Էլի ժողովուրդներ կան, որ տառապում են քոչվորների «մշակութային» էքսպանսիայից:
Ոնց որ ազնվատոհմիկ մարդու արտաքինը ենթարկես պլաստիկ վիրաբուժության: Մի միլիմետր էս կողմ էն կողմ` արդեն ուրիշ դեմք է: Իսկ արտաքինի հետ անպայման փոխվում է նաև ներքինը, փոխվում է բովանդակությունը, բնավորությունը, տեսակը, ձևը, ասելիքը: Դա արդեն ուրիշ մարդ է, արդեն` մասամբ անճանաչելի»: