Մերկելը Ղրիմի բռնակցումը համեմատել է Գերմանիայի պառակտման հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Բեռլինը չի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին: Այս կարծիքը նա հայտնել է «Frankfurter Allgemeinen Sonntagszeitung»-ին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Եթե օրինակ ես լսում եմ, որ պետք է պարզապես ընդունել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, ես մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե այն ժամանակ Գերմանիայում լիներ նման որոշում. «Գերմանիան պառակտվել է, ոչինչ հնարավոր չէ փոխել»,- ընդգծել է գերմանացի առաջնորդը:
Նրա կարծիքով՝ պատմությունից պետք է դաս քաղել այն մասին, որ «մենք չպետք է ուղղակի հարմարվենք անարդարության հետ»: