Սաակաշվիլիի նոր պլանը՝ Ուկրաինա վերադառնալու հետ կապված
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նախատեսում է Ուկրաինա վերադառնալ գնացքով: Այս մասին հայտնել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մեր ծրագրերում փոփոխություն է տեղի ունեցել: Միխայիլ Սաակաշվիլին կգա «Ինտերսիթի» գնացքով: Նա գալիս է ժամը 14:07-ին»,- ասել է նա:
Այս մասին Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչը հայտնել է «Краковец» անցակետի մոտ գտնվող փոքրիկ քաղաքներից մեկի բեմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Femen»-ի մերկ ակտիվիստը ակցիա է կազմակերպել Սաակաշվիլիի վերադարձի դեմ: