Վոլոչկովային դավաճանել են
Անաստասիա Վոլոչկովան իր բլոգում գրել է. «Սարսափելի է, երբ մոտ մարդը քեզ դավաճանում է: Այն մարդը ում դու շատ ես վստահում: Հարցը փողը չէ, այլ սուտ և ցածր ստերը»:
Շատ հնարավոր է, որ Վոլոչկովան այս խոսքերն ուղղել է իր նախկին ամուսնուն, ով պարուհու խոսքով' խաբել և տիրացել է մեծ գումարի: Վերջին շրջանում Վոլոչկովան ինչում ասես չի մեղադրել իր ամուսնուն: Նա ամուսնուն մեղադրում էր նույնիսկ տունը կողոպտելու մեջ: