Աշխարհի ամենատարօրինակ սովորույթներից մեկը ցանցանն է՝ մարդկանց գլուխների չորացումն ու հասցնումը մինչև բռաչափի (լուսանկարներ 16+)
Աշխարհի ամենատարօրինակ սովորույթներից մեկն է ` ՑԱՆՑԱՆ (ТСАНТСА)` մարդկանց գլուխների չորացումն ու հասցնումը մինչև բռաչափի:
Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ Ամազոնի վայրի ցեղերից մեկը` շիվիարը, սկսեց իր ամենավայրի սովորույթներից մեկը` հակառակորդի գլուխների չորացումը, դարձնել բիզնես ու վաճառել եվրոպացիների վրա:
Էս մեր վայրի խելոքները էսպիսի սովորություն ունեին: Ամեն անգամ կռվի բռնվելուց հակառակորդ ցեղերի հետ կտրում էին էդ ցեղերի զինվորների կամ առաջնորդների գլուխները ու հետո դրանք չորացնում` հասցնելով փոքր բռի չափ, ու կախում պատից կամ իրենց վզից: Սա համարվում էր լուրջ արվեստ ու ամեն մեկը չէ, որ կարողանում էր այսքան վարպետորեն այդ գլուխները չորացնել այնպես, որ դրանք պահպանվեին ու չփչանային ժամանակի ընթացքում:
Եվրոպացիներին էս գլխաչորացումը ոչ միայն գրավում էր, այլ նաև նրանք հատուկ գլուխների որս էին պատվիրում, որ կարողանային մի բաժին գլուխ էլ իրենց հավաքածուում ունենալ ու բավականին թանկ էին վճարում ամեն գլխի համար: Գլխավաճառությունը ակտիվ տարածում ստացավ նաև Ամերիկայում: Էստեղ գլխավաճառության հայտարարություն կարդալը բավականին նորմալ երևույթ էր:
Հետաքրքիրն այն էր, որ գլուխների որսի վայրիացեղերն ուղղարկում էին նույնիսկ կանանց` սեռային հավասարությունը պահպանելու նպատակով` վերջիններս էլ ջանասիրաբար աշխատում էին տուն դատարկ ձեռով չգալ:
Մինչև հիմա տարբեր թանգարաններում կարող ենք էս ավանդույթի մնացորդները տեսնել: Ասում են անգամ առ այսօր շատ ցեղեր պահպանում են տարօրինակ ավանդույթն ու ահագին փող աշխատում սրա հաշվին: Ասեմ ավելին`ցանցային որոնումների արդյունքում անգամ կարող եք հանդիպել լիքը հայտարարությունների, որտեղ ցեղային գլուխներ գնելու գայթակղիչ առաջարկներ են անում ու մանրամասն պատմում են, ոնց կարելի է էդ գլուխը ճիշտ ու խնամքով պատրաստել` մաշկը ճիշտ հանելուց մինչև ճիշտ եռացնելը, փոքրացնելն ու չորացնելը, որն, ի դեպ, ասում են, իրոք, հասանելի է միայն ընտրյալ վարպետներին:
Ասածս ինչ է` Ամազոնի որոշ ցեղերի համար` «դրա փոխարեն գլուխդ մոռանայիր» արտահայտությունը իրապես լուրջ սպառնալիք է:
Անիկ Մարգարյան. Ֆեյսբուք: