Թրամփն ու Էրդողանը փակ հանդիպում կունենան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին գրել է թուրքական պետական անատոլիական գործակալությունը։
Երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։
Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների առաջնորդները նաև կարևորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։