Երգչուհի Սելենա Գոմեսը ժամանակավորապես լքում է երգարվեստը՝ ծանր հիվանդության պատճառով
Երգչուհի Սելենա Գոմեսը, ով նախկինում Ջասթին Բիբերի սիրելին էր, իր միկրոբլոգում հայտարարել է, որ ժամանակավորապես լքում է բեմը՝ ծանր հիվանդությունից բուժվելու նպատակով:
Երգչուհին շուրջ 2 տարի է տառապում է գայլախտ հիվանդությամբ և այժմ այն ավելի է սրվել՝ ստիպելով Սելենային նման որոշում կայացնել:
Գայլախտը հանգեցնում է մաշկի, մկանների և հոդերի, ինչպես նաև սրտանոթային, նյարդային համակարգի և այլ օրգանների ախտահարման:
Սովորաբար նմանատիպ հիվանդության դեպքում նշանակվում են հորմոններ և իմունային համակարգը ճնշող միջոցներ: