Բրիտանիայում գողերը 50 հարսանեկան զգեստ են գողացել
Մեծ Բրիտանիայում հարսանյաց սրահ են կողոպտել և ընդհանուր առմամբ սրահից տարել 50 հարսանյաց զգեստ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 10 000 ֆունտը: Այս մասին գրում է «Metro»-ն:
Ոստիկանությունը զգուշացնում է կասակծելի էժան գնով հարսանեկան զգեստներ չգնել: Հաղորդվում է, որ գողացած զգեստներից շատերը հայտնի մոդելավորողների աշխատանքներ են, ինչի պատճառով դրանք հեշտ է ճանաչել:
Գողացած զգեստը գնելու համար քրեական պատասխանատվություն է սպառնում: