Ջորջ Քլունին կնոջը համոզել է չմեկնել Ադրբեջան
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին համոզել է կնոջը` Ամալ Քլունիին ետ կանգնել Ադրբեջան ուղևորվելու իր որոշումից՝ նրան վտանգի չենթարկելու համար։
«Ամալը Մալդիվներում էր, որտեղ հասել է բանտից նախկին նախագահ Մուհամմադ Նաշեդի ազատ արձակման։ Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է ուղևորվել Ադրբեջան, որտեղ ևս մեկ բանտարկված հաճախորդ է ունեցել։ Ստիպված էի կնոջս հետ գործարքի գնալ՝ ես չեմ գնա Հարավային Սուդան, իսկ նա՝ Ադրբեջան»,-պատմել է դերասանը The Hollywood Reporter-ին։
Դերասանի կինը պաշտպանել է ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով դատապարտվել էր Բաքվում 8 տարվա ազատազրկման՝ Ալիևիների ընտանիքի դեմ հետաքննության համար։ Տարեսկզբին նա ազատ էր արձակվել։