ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին երեխայի հսկայական նկար է հայտնվել (լուսանկար)
ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին երեխայի մեծ նկար է հայտնվել, որն ասես ձեռքերով պահում է երկու երկրների սահմանը նշող պողպատե պատը: Նկարի հեղինակը JR կեղծանունով ֆրանսիացի նկարիչ է: Ըստ որոշ մեկնաբանությունների` նկարն արված է ներգաղթի հարցի շուրջ նոր քննարկումներ արթնացնելու նպատակով: