Հեռացրել են Կիևում պայթյունի հետևանքով տուժած մոդելի ոտքը (տեսանյութ)
Հեռացրել են Կիևում ավտոմեքենայի պայթյունից հետո հոսպիտալացված մոդելի ոտքը: Այս մասին հայտնում է «Звезда»-ն՝ հավելելով, որ այժմ բժիշկները պայքայում են աղջկա կյանքի համար:
Տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները նրան արհեստական շնչառության են միացրել: Նույն ավտոմեքենայում եղած երեխան ստացել է տարբեր աստիճանի տրավմաներ, և առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ դեմքի շրջանում:
Հիշեցնենք, որ որ սեպտեմբերի 8-ին Կիևի կենտրոնում ավտոմեքենա էր պայթել, որում դեպքի պահին 3 մարդ կար:
Մեքենայի վարորդը՝ չեչեն քրեական աշխարհում կապեր ունեցող, Վրաստանի քաղաքացի Տիմուր Մախաուրին, տեղում մահացել է:
Ավտոմեքենայի ուղևորուհին, լրատվամիջոցների հաղորդմամբ, մոդել է, ով ներկայացնում է «Dior» նորաձևության տունը: