Հերթական բացահայտումը Ադրբեջանի մասին
Ադրբեջանի իշխանությունը փորձում է գումար աշխատել աշխարհում կատարվող բոլոր պատերազմների հաշվին: Որտեղ արյուն է թափվում, Ադրբեջանն առաջիններից է, որ ձեռքերը թաթախում է այդ արյան մեջ:
Բացահայտվել է, որ Ադրբեջանն անցած տարվանից ակտիվ կերպով զենք և զինամթերք է մատակարարում Եմեն և Սիրիա:
Ադրբեջանը մի շարք դիվանագիտական այցերի անվան տակ արդեն 3 տարի է՝ անօրինական ճանապարհով զենք է արտահանում աշխարհի տարբեր պատերազմող երկրներ:
Սակայն խնդիրն այն է, որ Սիրիա և Եմեն արտահանված հակատանկային նռնակները, որպես այդպիսին, Ադրբեջանի զինված ուժերում հայտարարագրված չեն եղել: Դրանք Ադրբեջանում չեն եղել նաև ԽՍՀՄ-ի տարիներին: Փաստորեն, դրանք ևս Ադրբեջանը ապօրինի ճանապարհներով պահել է զինանոցում և դեռ պարզ չէ, թե քանի երկրի կամ ահաբեկչական խմբավորման վաճառած կլինի:
Վերջին մի քանի օրերի ընթացքում բացահայտվեց, որ Ադրբեջանը մեկ մեծ փողերի լվացքատուն է, որը նաև զբաղվում է ահաբեկիչներին ֆինանսավորելով ու զենք վաճառելով:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: