Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են երեխա որդեգրել
Վերջերս լրատվամիջոցներում շրջանառվում է այն լուրը, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են երեխա որդեգրել: Այն երեխան, որին պատրաստվում են որդեգրել Լեան է, ում ընտանիքը 2010թ. Հաիթիի երկրաշարժի հետևանքով մահացել է: Ջոլին ցանկանում է աղջկան բերել տուն և ծանոթացնել երեխաների հետ, իսկ եթե երեխան հարմարվի, ապա կմնա իրենց հետ:
Երեխայի գործով զբաղվում են ԱՄՆ-ի իրավաբանները, որոնք պետք է համոզված լինեն, որ երեխան իրեն լավ կզգա: Ինչպես հայտնի է Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի շրջանակներում աջակցել է Սիրիայի փախստականներին: Անջելինան և Բրեդ Փիթը ցանկանում են նաև ունենալ ևս մեկ երեխա: Զույգը հիմա ունի 6 երեխա: