Օդաչուներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Այսօր «Brussels Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը Բրյուսելից հունական Ռոդոս կղզի էր ուղևորվում, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել հենց թռիչքը սկսելուց հետո: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ավիաընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ օդաչուներից մեկը հանկարծ իրեն վատ է զգացել, այդ իսկ պատճառով որոշվել է արտակարգ վայրէջք կատարել:
SN3233 չվերթը բելգիական մայրաքաղաքից տեղի ժամանակով շարժվել է ժամը 6:35-ին և Լյուքսեմբուրգի վրա թռչելով՝ արդեն կես ժամ հետո վայրէջք է կատարել նույն օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: